Երեկ երեկոյան երբ պատրաստվում էի տուն գնալ Մոսկովյան-Տերյան խաչմերուկում եղա մի շատ ցավալի ու դաժան իրավիճակի ականատեսը: Մոտ յոթանասուն տարեկան մի տատիկ նստել էր Առագաստ սրճարանի տարածքում գտնվող պոքրիկ այգու նստարաններից մեկի վրա եւ աղիողորմ լաց էր լինում: Երբ լսեցի լացի ձայնը սիրտս ցավ զգաց պտտվեցի դեպի ձայնի կողմը ու սկսեցի մի փոքր հեռվից հետեւել: Հետեւեցի մոտ քսան րոպե, ու այն ինչ տեսա նախ հուզեց ինձ, հետո զարմացա ու վերջում հիասթափություն ապրեցի:

Նստարանին նստած ծեր կինը պարզվում է բավականին հնարամիտ մուրացկան դուրս եկավ: Երբ լուսամփոփի դեղին լույսը փոխվեց կանաչի եւ մարդկանց հոսքը դեպի նշածս խաչմերուկը սկսեց շատանալ, մուրացկան տատին ձեռքում պահված ճմրթված թաշկինակը տարավ աչքերին ու սկսեց արտասվել ու գնալով նրա ձայնը լռեցրեց տարածքում ամեն բան: Եվ ընդամենը րոպեներ անց նրան մոտեցան երկու աղջիկ:Մուրացկան տատիկը գրպանից հանեց ինչ որ թղթի կտոր ու մեկնեց նրանց: Նրանք գթալով մուրացկան տատիկին գումար տվեցին եւ հեռացան: Տատիկը նրանցից վերցնելով գումարը արագ դրեց դրամապանակի մեջ: Աղջիկների հեռանալուց հետո տատիկը ձեռքի թաշկինակով սրբեց անարցունք արցունքները ու սկսեց սպասել մարդկանց հաջորդ հոսքին դեպի այդ ուղղությունը: Մոտ տաս րոպե տատիկը կիսացածր ձայնով արտասվում էր ու հոգոց հանում, բայց այդ տարածքով անցնող քաղաքացիները շատ անտարբեր էին ու ականջ չէին դնում նրա լացի ձայնին: Այսպես շարունակվեց եւս մի քանի րոպե, եւ ես արդեն պատրաստվում էի լքել տարածքը երբ տեսա, ր տատիկին է մոտենում արտասահմանցի մի երիտասարդ: Սկզբում այդ երիտասարդը լսեց տատիկին ու գնաց ու մի երկու րոպե չանցած տատիկին կանաճ թղթադրամ տվեց ու հեռացավ: Երբ տատիկը տեսավ որ այլեւս իրեն վրա ուշադրւթյուն դարձնող այլեւս չկա, նա խնդրեց իրեն դեմ հանդիման դուրս եկող մի քանի երիտասարդների, որ օգնեն իրեն, քանզի նա չի կարողանում ոտքի վրա կանգնել: Երիտասարդները գթալով տատիկին ոչ միայն օգնեցին, այլեւ տատիկին տաքսի նստեցրեցին եւ ճանապարհեցին :

Նշեմ, որ այդ ողջ ընթացքում ես հեռու կանգնած այս ամենը նկարահանում էի:

Մերի Հունանյան-Facebook