Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 32540 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 533 երեխա՝ 266 տղա, 267 աղջիկ:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։