«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարով պայմանավորված, ս.թ. հուլիսի 22-ին ժամը 9.30-ից դադարեցվել է Դավթաշենի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ բնակելի զանգվածների ջրամատակարարումը:

Ներկայումս ընթացող վերանորոգման աշխատանքները, ըստ նախնական տվյալների, նախատեսվում է ավարտել այսօր երեկոյան ժամը 22.00-ին, որից հետո կվերականգնվի նշված տարածքների ջրամատակարարումը: Ժամկետների վերանայման դեպքում կծանուցվի լրացուցիչ:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,– ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում: