Հուլիսի 17-23-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 36600 քաղաքացի:

Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն, նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 418 երեխա՝ 244 տղա, 174 աղջիկ: