Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, աննախադեպ շոգ եղանակով պայմանավորված՝ հանձնարարվել է բոլոր ջրային կառույցներում մշտական հսկողություն իրականացնել երեխաների լողալը հնարավորին արգելելու և սանիտարական պատշաճ վիճակ ապահովելու ուղղությամբ:

Ինչպես նաև հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել մայրաքաղաքի փողոցների, հրապարակների, զբոսայգիների ու պուրակների, բակային տարածքների և հատկապես ստորգետնյա անցումների արտաքին լուսավորության համակարգը:

Համահայկական ամառային 6-րդ խաղերի հետ կապված՝ զեկուցվել է, որ, համաձայն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի, ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր՝ սփյուռքից ժամանած հյուրերին, մարզիկներին և մարզիչներին պատշաճ ընդունելու, ինչպես նաև երևանյան թիմի մասնակցությունը հավուր պատշաճի ապահովելու ուղղությամբ: