Օգոստոսի 6-ին, ժամը 07.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 11-րդ փողոցի թիվ 26 տան պատին նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: