Օգոստոսի 9-ին, ժամը 02.54-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում գտնվող «8-րդ հրաշալիք» ռեստորանային համալիրի մտակայքում գտնվող կամրջից քաղաքացին ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատը, մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Փրկարարները 1988 թ. ծնված Վ. Ս.-ին դուրս են բերել ձորից և տեղփոխել շտապօգնության ավտոմեքենա, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ հրաժարվել է բուժօգնությունից: