Հերթական լավ լուր Երևանի քաղաքապետարանից հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Քաղաքապետարան - մասնավոր բիզնես համագործակցության շնորհիվ «Երիտասարդական» մետրոյի կայարանի մոտակայքում կառուցվող ստորգետնյա համալիրը (որն ունենալու է առևտրա-ժամանցային բնույթ) հարմարեցված է տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Առկա է նաև մատչելի սանհանգույց։