Օգոստոսի 27-ին, ժամը 17.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 13-րդ փողոցի տներից մեկի նկուղում օձ է նկատվել, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: