Երեկ՝ օգոստոսի 30-ին, Երանի Ամիրյան փողոցում հնչել են կրակոցներ: Այս տեղեկությունը YerevanNews.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից: Դեպքը տեղի է ունեցել Ամիրյան փողոցում գտնվող «Next» հագուստի խանութի դիմաց: 

Ըստ նախնական տվյալների մի քանի անհայտ անձանց միջև սկսվել է ծեծկռտուք, որից հետո հնչել են կրակոցներ գազային ատրճանակով: 

Ժամը 22.00-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները ՃՈ ծառայողներին օգնության շտապելիս, Ամիրյան փողոցի սուպերմարկետի մոտ նկատել են վիճաբանող և իրար հարվածներ հասցնող երկու արնաշաղախ երիտասարդների, որոնցից մեկը գազային ատրճանակով կրակել է մյուսի վրա, ինչից հետո երիտասարդները «գլխուղեղի տրավմա» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:

Պարզվել է, որ նշված երիտասարդներն են՝ 1996 թ. ծնված Արեգ Պ.-ն և 1988 թ. ծնված Հակոբ Հ.-ն:

Դեպքի վայրից հայտնաբերվել է «Վոլտրան» գազային ատրճանակ, 9 մմ տրամաչափի կրակված 1 պարկուճ և 1 փամփուշտ: