Ինչպես արդեն նշել ենք, երեկվանից «Գարեգին Նժդեհ» հրապարակի հարակից գետնանցումի տարածքում գործող խանութների սեփականատերերը զայրացած են: Այսօր կրկին քաղաքապետարանի և թաղապետարանի աշխատակիցները գնացել են տվյալ առևտրի սրահների տարածք ու պահանջել դրսում ցուցադրվող ապրանքները հավաքել:

Զայրացած առևտրականները շարժվել են դեպի թաղապետարան, որտեղ սկանդալից հետո նոր միայն կարողացել են ներս մտնել և հանդիպել թաղապետին:

Մանրամասները՝ տեսանյութում: