Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.10-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը էրեբունու փողոցի թիվ 16 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Նոր Արեշի 14-րդ փողոցի բնակիչ, 4-ամյա Տիգրան Հ.-ին:

Երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Այնտեղից YerevanNews.am-ին հայտնեցին, որ տղան այժմ գտնվում է կայուն վիճակում, գնում է դեպի լավացում: Տիգրանը իրենց մոտ է տեղափոխվել գանգուղեղային տրավմա ախտորոշմամբ, վիճակը՝ միջին ծանրության: 

Նույն օրը, ժամը 21.40-ին, 1997 թ. ծնված Արտավազդ Կ.-ն ինքնակամ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ վրաերթը, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:

Ըստ նախնական տեղեկությունների, Արտավազդ Կարապետյանը Սուրենավանի գյուղապետարանի գյուղապետ Կարո Կարապետյանի որդին է: