Սեպտեմբերի 13-ին, ժամը 16.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի 11-րդ փողոցի թիվ 20 շենքի 13-րդ բնակարանում օձ են բռնել. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:

Փրկարարները սահնօձ տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք: