Սեպտեմբերի 25-ին, ժամը 21.36-ին ահազանգ է ստացվել, որ «Փեթակ» առևտրի կենտրոնի գլխավոր մուտքին կից այրվում են առևտրի տաղավարներ:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.02-ին, մարվել` 22.15-ին:

Այրվել է արագ սննդի 9 կետ (4-ական քմ) և ջերմահարվել՝ 1 արագ սննդի կետ (4 քմ):

Լուսանկարները՝ shamshyan. com-ի