Եթե էս տարի կարողանանք Երևանի տոնի գումարները ուղղել սահմանամերձ գյուղերին դա կլինի ամենալավ, ամենահիշվող, ամենասիրուն Երևանի տոնը, որը դեռ մի քանի տարի կհիշենք, կպարծենանք ու կպատմենք մեր երեխաներին։ Հավատացեք դրա մասին կգրի նաև միջազգային մամուլը, հրաշք PR:

Բայց մյուս կողմից կարող ենք ամեն դեպքում տոնել «ավանդական» կերպով, ինչպես ամեն տարի, իրա մայկա-կեպկաներով, դրոշակներով, նույն երգիչ-երգչուհիների նույն երգերի համերգով, եթե բախտներս բերի Վիագրայի նախկին կազմից ինչ-որ մեկը կգա, կամ Չելենտանոյին մի քիչ նման մի մարդ։ Ուղղակի հետո սա չենք հիշի, ոչ մեկին չենք պատմի ու կդժվարանանք ասել էդ 2014ի տոնն էր թե 2015-ի։ Այ սենց հեշտ ընտրություն կա։ Որոշենք

Նարեկ Մարգարյան-Facebook