Պաշտոնյան պաշտոնյա է, որովհետև «օրինական լափը» գերադասում է ամեն ինչից
Հարգելիներս, կզարմանամ,որ իմ գրածը Ձեր համար նորություն լինի, բայց դե...
Չկա որևէ պաշտոնյա, որը բառիս բուն իմաստով պաշտպանի ժողովրդի շահերը:
Մի պահանջեք նրանցից այն, ինչն ուղղակիորեն չի իրագործվելու:
Մարդիկ պաշտոն ստանալու համար ներդնում են որոշակի ռեսուրսներ և մատուցում ծառայություններ:

Նրանք տարիների ընթացքում պետք է հետ բերեն իրենց ներդրած ռեսուրսները և, այնքան հմտորեն իրագործեն լափելու գործընթացը, որպեսզի վերադասը նպատակահարմար գտնի նրանց պաշտոնավարմոն շարունակելիությունը:

Ոչ ոք, բարոյական նկրտումներից ելնելով, չի ընդառաջի ձեր խնդրանքներին:
Բյուջեն նախատեսված է լափելու համար, իսկ բարեգործության ջահը կրողները այլևս շահ չունեն՝ դա անելու համար:

Տոնածառը և տոնածառը զարդարող խաղալիքները, պլաստմասե զիբիլն ու նմանօրինակ ատրիբուտիկան ամեն տարի պետք է ենթարկվեն կրկնակի գնման, որպեսզի բյուջեն բաշխվի համապատասխան հասցեատերերի միջև:

Մի լեգիտիմացրեք պաշտոնյաների բարի կամքը: Նման բան չի լինելու երբեք:

Հիշեք՝ գաիշնիկի վերցրած 5000 դրամից նրան մնում է ընդամենը 500 դրամը, որևէ միջոցառաման համար դուրս գրված գումարները ևս բաշխվում են նույն տրամաբանութամբ: Այնպես որ՝ ակամայից ջուր մի ծեծեք, պարոնայք:

Գարիկ Պետրոսյան-Facebook