Սեպտեմբերի 30-ին, ժամը 20.39-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Նոր Խարբերդի այգեգործական ընկերության 20-րդ փողոցի մոտակա ձորում ռումբ է հայտնաբերվել:

Փայտյա կիսաքանդ շինությունում առանց պայթուցիչի, ժանգոտած վիճակում հայտնաբերվել է հինգ «F 1» տեսակի և 1 ինքնաշեն նռնակ, որոնք հանձնվել են ոստիկանության աշխատակիցներին: