Օրերս՝ հոկտեմբերի 9-ին, Արշակունյաց պողոտայում գտնվող «Փեթակ» հյուրանոցում տղամարդու դի է հյատնաբերվել: Պարզվել է, որ հայտնաբերվել է 57-ամյա Գ. Ա.-ի դին: Նախնական տվյալներով դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

YerevanNews.am-ին Քնչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր: Դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ պատրաստ չեն, եզրակացություն չի ստացվել: