Հոկտեմբերի 12-ին, ժամը 23.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 22 շենքի մոտակայքում կայանած ավտոմեքենայի տակ նկատվել է օձ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: