Հոկտեմբերի 20-ին, ժամը 13.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացու փողոցի թիվ 16 շենքի մոտակայքում նկատվել է օձ. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻԱԽ-ն: Պարզվել է, որ օձը բռնել են Այգեստան 11-րդ փողոցի թիվ 43 հասցեում գտնվող «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» բակում:

Փրկարարները սահնօձ տեսակի օձը հանձնել են կենդանաբանական այգու աշխատակցին: