Մայրաքաղաք Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կապույտ գույն է ստացել:

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը լուսանկար է հրապարակել, որտեղ Օպերայի շենքի լուսագունավորումը բնորոշել է՝ «ՄԱԿապույտ»` ‎UNBlue մեկնաբանությամբ: Այս գունավորումը ՄԱԿ-ի 70-ամյակի առիթով է, որը նշվում է այս օրերին:

Կապույտ է ներկվելու նաև Զվարթնոցի տաճարը: