«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով, վերջին շրջանում առաջվա պես ջերմ չեն վարչապետ Հովիկ Աբրահամյանի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հարաբերությունները: Մի նուրբ խնդրի շուրջ է նրանց տարաձայնությունը. մոտենում են Երևան քաղաքի ընտրությունները, և իշխանական էլիտան վերադասավորվում է նաև այդ «գետնի» վրա:

Բանն այն է, որ նոր Սահմանադրությամբ Երևանի քաղաքապետը դառնում է միակ դե ֆակտո ընտրովի մարմինը, որին ընտրում է ժողովուրդը, և որն ունի բավականին լուրջ լիազորություններ և այն էլ Հայաստանի պայմաններում, երբ Երևանը պետություն է պետության մեջ: Հովիկ Աբրահամյանը, ըստ լավատեղյակների, երազում է այդ պաշտոնում տեսնել յուր որդուն` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանին, որը, սակայն, պետք է ևս մեկ «արագ» թռիչք կատարի, մինչ այդ դառնա Արարատի մարզպետ:

«Չնայած որ հիմա էլ համարյա նա է մարզպետը, որովհետև մարզպետն ինչ անում, նրան «ատչյոտ» է տալիս»,- տեղեկացրին արարատցիք»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: