Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Աբովյան փողոցում տարբեր սերունդների երեք վարպետներին՝ դուդուկահարներ Վաչե Հովսեփյանին, Ջիվան Գասպարյանին և Լևոն Մադոյանին նվիրված «Ուշացած լուսանկար» անվանումը կրող արձանախմբի բացման արարողությանը: Արձանախմբի քանդակագործն է Դավիթ Մինասյանը, ճարտարապետը՝ Լևոն Իգիթյանը: