Դեկտեմբերի 9-ին, ժամը 19.30-ին ահազանգ է ստացվել, որ մոտ 25 տարեկան երիտասարդ փորձել է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևանի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով կանխվել է 1990 թ. ծնված Ա. Ա.-ի ինքնասպանության փորձը:

Դեպքի վայրում է գտնվել ՃԿԱԿ «911» ծառայության հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը, ով Ա. Ա.-ին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: