Համացանցում լուսանկարներ են հրապարակվում Արամի 30 հասցեում հին Երևանի վերջին բեկորը հողին հավասարեցնելու վերաբերյալ ու Երևանի ավագանու որոշմամբ պահանջվող ոչ մի պաստառ չկա, որ տեղեկացնի, թե ո՞ր կազմակերպությունն է ավերածության հեղինակը, ո՞վ է տնօրինում տարածքն ու ի՞նչ նպատակով:

Խնդրում եմ պարզաբանել հետևյալ հարցերը.

Ի՞նչ որոշման հիման վրա է քանդվել այդ շենքը,

Ո՞ր մարմնի որոշումն է դա եղել,

Ի՞նչ հիմնավորմամբ,

  • Տարածքը կառուցապատելու նպատակով ե՞րբ է մրցույթ հայտարարվել և ո՞ր կազմակերպությունն է շահել մրցույթը,
  • Ի՞նչ է նախատեսվում կառուցել այդ տարածքում, որն ավելի շահավետ է լինելու Երևանի համար, քան առկա հնությունը պահպանելը: