Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Դավիթաշեն 7-րդ և 3-րդ փողոցների խաչմերուկում բախվել են 43-ամա Սարգիս Հակոբյանի վարած Վազ 2109 մակնիշի 34 AM 304 համարանիշի և 34-ամյա Արտակ Գալստյանի վարած Mercedes մակնիշի 05 QQ 105 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը կողաշրջվել է, իսկ «09»-ի վարորդ Ս. Հակոբյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի աշխատակիցները՝ տեսուչ Գուրգեն Մաթևոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ հիվանդանոց տեղափոխված Ս. Հակոբյանը հեռուստասերիալների ճանաչված դերասան է:  

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: