Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին Երևանի Գր. Լուսավորիչ, Բեյրութի, Իտալիայի և Արգիշտի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Երթևեկության բարելավման նպատակով Գր. Լուսավորիչ փողոցով Պարոնյան փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար նշված խաչմերուկում կարգելվի հետադարձի կատարումը: