Երևանի ավագանին մարտի 18-ին գումարված հերթական նիստում հավանություն է տվել թավջութակահար, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի ոսկե մեդալակիր, «Մովսես Խորենացի» մեդալակիր Նարեկ Հախնազարյանին անհատույց սեփականության իրավունքով բնակարան տրամադրելու մասին որոշմանը:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը նաև Արտավադ Փելեշյանին է բնակարան նվիրել: