Մայիսի 10-ին, ժամը 10.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 1-ին նրբանցքի թիվ 20 տան լոգարանում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բռնել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: