Երևանում նախօրեին նորածին է մահացել:

Երեխան ծնվել էր մայիսի 3-ին Երեւանի «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»-ում, մեկ օր անց տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ պարզվել էր, որ փոքրիկի երիկամներից մեկը չկա, ունի նաև սրտի հետ կապված խնդիր: Մայիսի 11-ին երեխան տեղափոխվել էր «Նորք Մարաշ» բժշկական կենտրոն, որտեղ սրտի վիրահատության ժամանակ մահացել էր:

Մահվան հանգամանքները պարզվում են: