«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 19-ին ժամը 09.00-ից մինչև մայիսի 20-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:

Նոր Նորք վարչական շրջանի` 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ զանգվածների, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, Դավիթ-Բեկի փողոցի,

Ավան վարչական շրջանի,

Նորք-Մարաշ վարչական շրջանի,

Էրեբունի վարչական շրջանի` Մուշավան, Վարդաշեն թաղամասերի, Սարի Թաղի 1-ից-28 փողոցների և նրբանցքների, Դավիթ-Բեկի փողոցի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: