Հունիսի 10-ին, ժամը 15.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի գերեզմանատան մոտակայքում գտնվող նորակառույց տան այգում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: