Հունիսի 18-ին կամերային երաժշտության ազգային կենտրոնը ներկայացնում է «Արտ Սինեմա» անսամբլի համերգը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Անսամբլը հիմնադրվել է 2010 թվականին ջութակահար Աշոտ Խոհեցյանի կողմից, ով նաև անսամբլի առաջին ջութակահարն է։ Քառյակը հիմնադրման օրից հանդիսատեսին ներկայացել է միայն կինոերաժշտությամբ, կինոարտադրության լավագույն նմուշների գրեթե բոլոր երաժշտական ստեղծագործությունները կատարվել են կամ կատարվելու են «Արտ սինեմա» դասական քառյակի կողմից։

Հունիսի 18-ին կատարվելու են լավագույն կոմպոզիտորների ստեղծագործություններից ինչպիսիք են՝ Գ. Միլերը, Ա. Պիացոլան, Մ.Լեգրանը, Ն. Ռոտան, Լ. Բեռնշտեյնը, Տ. Մանսուրյանը, Ռ. Ամիրխանյանը, Ա. Բաբաջանյանը։

«Արտ Սինեմա» անսամբլի կազմը։
Առաջին ջութակ-Աշոտ Խոյեցյան
Երկրորդ ջութակահար-Հայկ Վարդանյան
Թավջութակ-Լևոն Առաքելյա
Դաշնամուր-Կարեն Սաֆարյան։

Կատարումներ։