Արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 16-ին՝ ժամը 02.12-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 42 շենքի 9 հարկի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Դավիթաշեն 2-րդ թաղամասի թիվ 42 շենքի 17-րդ բնակարանի պատշգամբում այրվում է բազմոց և տնտեսական իրեր (մոտ 2 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.42-ին, մարվել՝ 02.44-ին:

Նույն բնակարանի բնակիչ Ա. Ա.-ն (ծնվ. 1988թ.) այրվածքներով տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքաբանական գիտական կենտրոն»: