Հունիսի 20-ին, ժամը 21.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի Ձոր-1 թաղամասի դիտահորերից մեկում աշխատանքներ իրականացնելիս քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է, չի կարողանում ինքնուրույն դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ դիտահորում վատ ինքնազգացողությամբ երկու քաղաքացի կա:

Փրկարարները դիտահորից դուրս են բերել քաղաքացիներին. 1964 թ. ծնված Ա. Թ.-ն տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: Մյուս քաղաքացուն (1971 թ. ծնված Ս. Պ.) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն. վերջինս, գիտակցության չգալով, մահացել է: