Արդեն մեկ ամիս է, ինչ այգու այս հատվածում գործում է «Զազալենդ» մանկական խաղահրապարակը: Տիկին Բախշյանը, անրադառնալով մանկական խաղահրապարակին, ներկայացրել էր այգում կատարվող աշխատանքների ընթացքը և փոխանցել որոշ քաղաքացիների տրամադրություններն ու բողոքները:

Քաղաքացիներից ոմանք, տիկին Բախշյանին ներկայացնելով այգում ստեղծված իրավիճակը, մատնացույց էին արել «տախտակամած»-ը, որը կառուցվել է 30-40քմ հողային հատվածի վրա և ներկայումս ծառայում է որպես մանկական խաղային հարթակ։

Ինչպես գրում է Yelaket.am-ը «Զազա Լենդ» մանկական խաղահրապարակի տնօրինությունը՝ ի դեմս հաճախորդների ներգրավման մենեջեր Շաքե Չատինյանի, մեզ հետ զրույցում նշեց, որ կառուցապատման և այգու բարեկարգման աշխատանքների իրականացման ընթացքում խստորեն պահպանվել են Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված բոլոր պայմանները, նախապես հաշվի են առնվել հարակից շենքերի բնակիչների պահանջները:

Կանաչ տարածքների պահպանման նպատակով այգում ասֆալտապատման և բետոնապատման աշխատանքներ չեն իրականացվել, ամբողջությամբ փոխվել է այգու լուսավորման համակարգը, վերանորոգվել, ներկվել, թարմացվել և ավելացվել են այգու նստարաններն ու աղբամանները, ամրացվել և պատշաճ տեսքի է բերվել այգու սալահատակը, վերանորոգվել և թարմացվել է այգու ոռոգման համակարգը։ 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: