Հունիսի 28-ին, ժամը 20.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 1-ին փողոցի 1-ին նրբանցքի թիվ 6/10 տան բակում գտնվող հավաբնում նկատվել է օձ, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: