Սեպտեմբերի 25-ին, ժամը 15.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղ 9-րդ շարքի տներից մեկի մոտակայքում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են 2 լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք: