ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 22-ին, ժամը 12.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում' «Ալմաստ» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ռուբինյանց փողոցի թիվ 27/2 շենքի մոտակայքում թիվ 58 երթուղին սպասարկող «ГАЗель» մակնիշի 2809Տ պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1959 թ. ծնված Ա. Ք.) բախվել է «Opel Vectra B» մակնիշի 10 MT 077 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ' 1987 թ. ծնված Ց. Ա.), այնուհետև' դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին:
Մինչ փրկարարների' կանչի վայր հասնելը «ГАЗель» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ 1991 թ. ծնված Մ. Բ.-ը, 1961 թ. ծնված Ս. Կ.-ը, 1957 թ. ծնված Կ. Գ.-ը, 1959 թ. ծնված Ա. Գ.-ը, 1986 թ. ծնված Ի. Ժ.-ը և 1957 թ. ծնված Պ. Ժ.-ը տեղափոխվել են «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են «ГАЗель» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: