Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեղեկացրել էինք, որ քաղաքում հանրային տարածքների վերադարձի գործընթացը շարունակական է լինելու: Այսօր քաղաքապետարանի ստորաբաժանումն ապամոնտաժել է Օղակաձև զբոսայգում տարիներ ի վեր անխնամ վիճակում գտնվող սրճարանը: Տարածքը կկանաչապատվի:
Օղակաձև այգու մյուս օբյեկտները գույքագրվում են, դրանց վերաբերյալ ևս, հաշվի առնելով իրավական կարգավորումները, համապատասխան որոշում կկայացվի: Ավելի մանրամասն՝ քիչ անց»։