Արդեն գործում է Մյասնիկյան պողոտայի կարգավորվող լուսացույցը, որը ժամանակավոր է, կգործի մինչև վերգետնյա անցումի կառուցումը։ Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանը։

«Վարորդներին խնդրում ենք լինել ուշադիր։ Լուսացույցը կարգավորելու է երթևեկությունը միայն հետիոտնի պահանջի՝ կոճակը սեղմելու դեպքում։ Մնացած ժամանակ ավտոմեքենաների համար լինելու է կանաչ լույս։ Լրացուցիչ տեղեկացնենք, որ լուսացույցն այս վայրի համար ժամանակավոր լուծում է, այստեղ նախատեսվում է կառուցել վերգետնյա անցում»,– հայտնում է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը։