Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեսբուքյան իր էջում գրել է․ «Սա «Արաբկիրի» այգին է, որն ավելի հայտնի է Մալականի այգի անունով։ Այգին 50 տարով տրված էր վարձակալության, չէր խնամվում, չէր ոռոգվում։
Վարձակալի հետ բանակցություններից հետո այսօր համաձայնագիր է ստորագրվել, որ այգին վերադարձվում է համայնքին։

Այգու հետ կապված ծրագրերն ու անելիքները շատ են, սակայն կան առաջնահերթություններ, որոնց միտված աշխատանքներն իրականացվելու են հենց այս պահից։ Այգում կան էնդեմիկ բուսատեսակներ, որոնց պահպանումը և ընդհանրապես, ֆլորայի վերականգնումը թիվ մեկ խնդիներից է։ Ուստի, առաջնային է ոռոգման ցանցի ստեղծումը, ինչի ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են։

Շնորհակալություն Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանին հետևողական աշխատանքի համար»։