Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 07։00-ից Մետրոպոլիտենից օգտվող ուղևորներն արդեն կարող են իրենց երթևեկը սկսել նոր ժետոններով. այս մասին տեղեկացնում է Երևանի Մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջը:
«Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ այն քաղաքացիներն ու ուղևորները, ովքեր ունեն հին նմուշի ժետոններ, կարող են մոտենալ կայարանների դրամարկղեր և հինը փոխարինել նորով։
Ցանկանում ենք Ձեզ «արագ, անվտանգ ու անխափան» երթևեկ և չենք մոռանում, որ Երևանի մետրոպոլիտենի մուտքը ժպիտով է և ժետոնով»,- նշված է հաղորդագրության մեջ։