Թուրքիան կրկին կարող է տուժել հզոր երկրաշարժի հետեւանքներից։ Ինչպես հավաստիացրել է սեյսմոլոգը, Ստամբուլում կարող են տեղի ունենալ 7 բալանոց ստորգետնյա ցնցումներ, եւ դա աղետալի հետեւանքներ կունենա ողջ երկրի համար։ Այս մասին երկրաշարժերի գծով մասնագետ Հայլուք Էյիդօղանը հայտարարել է «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում։

Նշվել է, որ Հյուսիսանատոլիական բեկվածքի սեյսմիկ ակտիվության ճյուղերից մեկը անցնում է հենց Մարմարա ծովի ափով եւ վտանգավոր մոտ է թուրքական խոշոր մեգապոլիսին՝ Ստամբուլին։


Ուստի, չի բացառվում, որ քաղաքում կարող է երբեւէ տեղի ունենալ 7 (եւ ավելի) բալ երկրաշարժ։ Սակայն այն վտանգավոր է ոչ միայն ստորգետնյա ցնցումներով։

Ինչպես կարծում է սեյսմոլոգը, երկրաշարժը կարող է հանգեցնել ավերիչ ուժգնության ցունամիի, ինչի պատճառով Ստամբուլի մի քանի շրջաններ կհեղեղվեն։

Որոշ շրջաններում խոսքը կարող է վերաբերել նրան, որ ջրի տակ կհայտնվի ցամաքի մեկուկես կիլոմետր տարածք,- նշել է մասնագետը։

Տարերային աղետի դեպքի համար քաղաքի լողափերին փակցվել են տարհանման պլաններ։ Պլանը, որը հաշվի է առել իրադարձությունների նման զարգացման ռիսկերն ու հետեւանքները, մշակվել է դեռեւս 2019թ.։