Երեկ ուշ երեկոյան Պռոշյանի թիվ 3 հիվանդանոց տեղափոխված «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության տնօրեն գործարար Արսեն Ավետիսյանը նախնական բժշկական օգնություն ստանալուց հետո գիշերը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Հերացի» №1 հիվանդանոցային համալիր:

Արսեն Ավետիսյանն ունի ծանր մարմնական վնասվածքներ: Այս պահին YerevanNews.am-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ երեկ ուշ երեկոյան կատարված նախնական զննության արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ, տարբեր չափի պատռվածքներ դեմքի հատվածում, բժիշկները մի քանի կար են դրել Ավետիսյանի քթի և դեմքի այլ հատվածներում:

Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանը առևանգել է «Էյր Արմենիա»-յի տնօրեն Արսեն Ավետիսյանին: