Հունիսի 22-ին, ժամը 16.48-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով մահացել է քաղաքացի. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 15.00-ի սահմաններում Սաշա Գրիգորյան փողոցի տներից մեկին կից ավտոտնակում հայտնաբերվել է 1984 թ. ծնված Գ. Շ.-ի դին: Փրկարարները քաղաքացու դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: