«Առավոտ» թերթը գրում է. «Ազգային ժողովի միջանցքներում ամենուրեք տեսախցիկներ են տեղադրված։ Շատ պատգամավորների սենյակների մոտ նույնպես տեսախցիկներ կան։ Դրանք նկարում են միջանցքներում ողջ շարժը՝ ով եկավ, ով գնաց: Սակայն Գեներալ Մանվելի սենյակի մոտ տեղադրված երկու տեսախցիկները ինքնասոսնձվող թղթերով փակված են։ Թե ինչ մութ գործեր է անում աշխատասենյակում Մանվել Գրիգորյանը, կամ ով է գալիս-գնում իր սենյակ, որ չի ուզում որեւէ մեկն իմանա՝ դա հարցի մի կողմն է։

Բնականաբար, այդ տեսախցիկները որեւէ մեկի սիրուն աչքերի համար չեն տեղադրել, դրանք բյուջեի միջոցներով են գնել ՝ ԱԺ-ի անվտանգության վերահսկողության համար։ Ու, փաստորեն, մի պատգամավորի քմահաճույքով այդ ծախսը դառնում է անարդյունավետ։ ԱԺ-ում ասում են, որ գեներալը փակել է տվել դրանք ավելի շատ «տղայական» մոտեցմամբ՝ պատճառաբանելով, որ ինքը «նկարվող տղերքից» չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: