Տեղեկություններ են պտտվում, որ ՀՀԿ-ն թույլ չի տալու «Ծառուկյան դաշինքին» տեր կանգնել իր քվեներին։ Տեսնելով Ծառուկյանի օրեցօր աճող վարկանիշը, Ծառուկյան-Սարգսյան վերջին հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ծառուկյանին տրվի իր «հասանելիքը», իսկ մնացած ձայները փոխանցվեն ՀՀԿ-ին։ Նման հրահանգ է իջեցվել մարզային ընտրական հանձնաժողովների ՀՀԿ-ԲՀԿ անդամներին․ եթե հաշվարկի ընթացքում լիմիտն սպառվի, «Ծառուկյան դաշինքի» քվեները դրվելու են ՀՀԿ-ի տրցակի վրա։ Թե քանի տոկոս է կազմում լիմիտը, մեր զրուցակիցը չցանկացավ բացահայտել։