Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 7-ին, ժամը 11:00-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Վերին Շենգավիթի 10-րդ փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. պատշգամբում՝ մահճակալի վրա, հայտնաբերվել է 82-ամյա Գ. Պ.-ի դին: