Իսպանական  ֆուտբոլի մրցաշրջանը վերջապես հնարավորություն կունենա եզրագծին հասնելու՝ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մեկշաբաթյա կասեցումից և ֆուտբոլսիտների գործադուլի ավարտից  հետո, գրում է BBC Sport-ը։

Այն բանից հետո, երբ Իսպանիայի Գերագույն դատարանը որոշեց, որ ֆուտբոլիստների՝ հեռուստատեսային իրավունքների շուրջ վեճի պատճառով գործադուլն անօրինական է, ֆեդերացիան չեղարկեց  մրցաշրջանի դադարեցումը։

Կիրակի օրը «Բարսելոնան» կարող է դառնալ  Լա Լիգայի հաղթող, եթե նրան հաջողվի առաջ անցնել գործող չեմպիոն «Ատլետիկո Մադրիդից»։

«Բարսան», որ հասել է նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ պայքարելու է «Յուվենտուսի» դեմ, Կամպ Նոուում հյուրընկալելու  է  «Ատլետիկ Բիլբաոյին»՝ Կոպա դել Ռեյի եզրափակչում։